Հայտնի է, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում եւ այստեղ խնդիրը կենսակերպի մեջ չէ: Կյանքի տեւողությունը որոշող տարբերությունները ի հայտ են գալիս բեղմնավորման պահից, հաղորդում է Reuters-ը: Ամերիկյան վիճակագրությունն ուսումնասիրող գիտնականների տվյալներով՝ տղաներն ավելի հաճախ են հիվանդանում եւ մահանում հենց այդ պատճառով:
Ընդ որում, տղամարդիկ տաբեր հիվանդություններով հիվանդանում են կյանքի տարբեր տարիքներում, նշում է հետազոտության հեղինակ դոկտոր Քրիս Ֆեդթները:
Եւ այսպես, բոլոր տարիքային խմբերում տղաները մահանում են 1,44 անգամ ավելի հաճախ, քան աղջիկները: Այսինքն աղջիկների 2 մահվանը բաժին է ընկնում տղաների 3 մահ, հաղորդում է MedDaily.ru-ն:





























