Հնդիկ բժիշկները բարեհաջող կերպով առանձնացրել են սիամական երկվորյակներին: Թիմում աշխատել է 40 վիրաբույժ, որոնցից պահանջվել է 18 ժամ, որպեսզի իրարից առանձնացնեն մեկամյա աղջիկներին:

Երկվորյակ քույրերը ծնվել են Նիգերիայում: Բադարու ընտանիքը օգնության է դիմել Հնդկաստանի մայրաքաղաքի բժիշկներին: Նրանք համաձայնել են բաժանել երկվորյակներին:

Նրանց բաժանելը բարդ է եղել, քանի որ նրանց մոտ ներաճած է եղել ոչ միայն մեջքը, այլեւ ողնուղեղը, գոտկային հատվածի  նյարդարմատները եւ հետույքը, հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով գլխավոր բժշկին:

Օգոստոսի 12-ին կայացած հիմնական վիրահատությունից հետո, բժիշկները նրանց մաշկային պլաստիկ վիրահատություն են իրականացրել: Ներկայումս աղջիկներն իրենց լավ են զգում, վիճակը կայուն է գնահատվում: Առաջիկայում նրանք եւս մեկ՝ շտկողական վիրահատության կենթարկվեն: