Մանհեթենում Ջորջ Բիլիսի պատկերասրահում բացվել է յուրատեսակ ցուցահանդես. ներկայացված բոլոր նկարները թղթե սրբիչների վրա են արված, գրում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ Քոնեքթիքութից 71-ամյա Քեն Դելմարը իր կյանքի մեծ մասը կտավներ է նկարել, սակայն վերջերս ներշնչվել է բնանկարներ նկարել արտասովոր հիմքի վրա. նա նկատել է, որ թղթե սրբիչների վրա, որոնց միջոցով ինքը վրձիններն էր մաքրում, ներկերն ավելի պայծառ են ու առավել արագ են չորանում, հաղորդում է Newsru.co.il-ը:
Չնայած նրան, որ թղթե սրբիչները շատ բարակ են, Դելմարը վստահ է, որ իր նկարները երկար կյանք կունենան. Ամրությամբ դրանք չեն զիջում ապակե մանրաթելին, թղթին սկզբում նախաներկ է քսում, երկու շերտ գելային ներկ քսում եւ շրջանակում է ուլտրամանուշակագույն պաշտպանությամբ օրգանական ապակիով:
Ցուցահանդեսին Քեն Դելմարի նկարների շարքում ներկայացված են հայտնի անձանց դիմանկարներ ու եռածալիկ նկարներ, իսկ գները տատանվում են 1500-ից մինչեւ 10 000 դոլարի միջեւ: Քեն Դելմարի նկարները Մանհեթենի պատկերասրահոււմ կներկայացվեն մինչեւ սեպտեմբերի կեսերը:





























