Ճապոնիան ժամանակավորապես մնացել է առանց ատոմային էներգիայի: Kansai Electric Power Co's ընկերությունը որոշել է Հոնսյու կղզու հարավ-արեւմուտքում գործող վերջին միջուկային ռեակտորը հերթական ստուգման համար, հաղորդում է Reuters-ը:
Որքան ժամանակ կընթանան աշխատանքները, դեռ հայտնի չէ:Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ճապոնիայի ատոմային օբյեկտներում հուլիսի 8-ից գործում են անվտանգության նոր օրենքներ: Դրանք, մասնավորապես, պահանջում են, որպեսզի բոլոր ատոմակայանները հարստացվեն էներգապահպանման երկրորդական համակարգերով եւ սառեցման համակարգերով՝ տարերային աղետների դեպքերի համար: Դա արվել է հաշվի առնելով 2011թ.-ի գարնանը ցունամիի հետեւանքով «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ վերջին վթարը, որտեղ նման սարքերի աշխատանքի խափանման հետեւանքով բոլոր էներգաբլոկներում միջուկային վառելիքի արտահոսք: Այն ուղեկցվում էր ջրածնի պայթյուններով եւ մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութերի արտանետմամբ:





























