Այս անգամ տարհանում են Վրաստանի խորհրդարանի շենքը՝ ռումբի մասին հերթական կեղծ հաղորդագրության պատճառով: Նշենք, որ սա ամռան ընթացքում խորհրդարանի երկրորդ տարհանումն է եւ մի քանի օրվա ընթացքում ռումբի մասին 7-րդ կեղծ հաղորդագրությունը: Ավելի վաղ այսօր տարհանել են «Իմեդի» հեռուստաալիքը:

«Իմեդի» հեռուստաընկերության աշխատակիցներին կրկին տարհանել են՝ ռումբի ահազանգի պատճառով 

Ինչպես նշում է «Նովոստի-Գրուզիան», վերջին օրերին Վրաստանում ռումբերի մասին կեղծ հեռախոսազանգերի համաճարակ է: Բոլոր դեպքերում էլ հեռախոսազանգերը կեղծ են եղել:

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը նորից ականապատել են

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունում ռումբ էին փնտրում

Վրացական երկրորդ հեռուստաալիքն այսօր դադարեցրել է հեռարձակումը՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով 

Վրաստանում նույն օրվա ընթացքում 4-րդ ռումբը փնտրել են Թբիլիսիի օդանավակայանում