Չինական կլինիկան  «կույսերի արյուն» է փնտրում՝ գիտական ուսումնասիրությունների համար: Հայտարարությունը, որում կույսերին առաջարկվում է արյուն հանձնել, Չինաստանում  բուռն բանավեճերի առիթ է դարձել, հայտնում է La Voz de Galicia-ն հոդվածում, որի թարգմանությունը ներկայացրել է «Ինոպրեսսա»-ն:

Պեկինի համալսարանի ուռուցքաբանության ամբիոնը բացատրել է, որ արյունն անհրաժեշտ է մարդու պապիլոմայի վիրուսի հետազոտման համար:

 «Այդ վիրուսով վարակվելու հավանականությունը խիստ փոքր է այն կանանց մոտ, որոնք երբեք սեռական հարաբերություն չեն ունեցել», - հստակեցնում է կլինիկայի ներկայացուցիչ Գուան Ցզյուպինը:

Սակայն խմբագրությունը նշում է, որ շատ չինացիներ հայտարարությունը կանանց համար վիրավորական են համարում, քանի որ տղամարդ կույսերի մասին ոչինչ չի նշվում: