Չիփսերը շատ վատ են անդրադառնում երեխաների առողջության վրա՝ զարգացող օրգանիզմի ուղեղում անդառնալի փոփոխություններ առաջացնելով: Նման եզրահանգման են եկել բրիտանացի բժիշկները, որոնք երկար ժամանակ հետեւել են երեք-չորս տարեկան երեխաների առողջական վիճակին: Նրանց մոտ, ովքեր հաճախ են օգտագործել չիփսեր, մտավոր զարգացումը դանդաղ է ընթացել, խանգարվել է հիշողությունը, ուշադրությունը, վարքային խնդիրներ են առաջացել:

Այն երեխաները, որոնք չիփսեր չեն օգտագործել բարձր առաջադիմություն են ցուցաբերել: Պարզվել է նաեւ, որ չիփսերը բացասաբար են անդրադառնում երեխաների ստեղծագործական եւ կրեատիվ ընդունակությունների զարգացման վրա, հաղորդում է «Utro.Ru»-ն:

Հետազոտողները կարծում են, որ դրա պատճառը հագեցած ճարպերն ու վտանգավոր քիմիական նյութերն են, հատկապես ակրիլամիդը՝ մուտագեն ու կանցերագեն: