Մեծ Բրիտանիայում՝ Դորսեթ քաղաքում, սխտորի արագակերության մրցույթ է անցկացվել: Մրցույթն առաջին անգամ է անցկացվել եւ առայժմ դրան մասնակցել են միայն բրիտանացիները: Մրցույթի պայմանն այն էր, որ 5ր ընթացքում պետք էր ուտել հնարավորինս շատ հում սխտոր:
Մրցույթի հաղթող է դարձել Օլիվեր Ֆարմերը՝ Չարմուտից, ով վերոհիշյալ ժամանակահատվածում կերել է 49 սխտորիկ: Նա ստացել է 100 ֆունտ ստերլինգ արժողությամբ մրցանակը: Մրցույթի կազմակերպիչն այս արդյունքն «անհավանական է» կոչել:
Մրցույթի կազմակերպիչները որոշել են հաջորդ տարի կանոնների մեջ փոփոխություններ մտցնել, որպեսզի մասնակիցները կարողանան հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն: Ներկայումս այս հարցում ռեկորդակիր է նեպալցի Դիպակ Շարմա Բաժագեյնուին, ով 1ր ընթացքում կերել է 34 սխտորի պճեղ:





























