Բազմաթիվ տնային տնտեսուհիների համար սենյակային բույսերը բնակարանը զարդարելու հրշալի միջոց են: Սակայն բոլորը չէ, որ մտածում են, փոքրիկ սենյակային բույսերի՝ տան մթնոլորտի վրա թողած դրական ազդեցության մասին: Այդ ուղղությամբ իրականացված հետազոտության արդյունքներից պարզ է դառնում, որ սենյակային բույսերը կարող են օգտակար ազդեցություն ունենալ սենյակային օդի վրա:
Բույսերը կարող են կլանել ոչ միայն ածխաթթու գազը, այլեւ բազմաթիվ այլ գազեր, այդ թվում՝ թռչող օրգանական միացություններ: Նրանք կարող են կանխել բնակարանում բենզոլի եւ ֆերմալդեհիդների տարածումը: Այդ նյութերը պարունակվում են մի շարք կոսմետիկ, մաքրող նյութերում, հագուստում եւ այլն, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:
Այդ թռչող օրգանական միացությունները կարող են մարդու մոտ առաջացնել հիվանդություններ, ինչպես օրինակ ասթման եւ այլն: Բացի այդ, դրանք բացասաբար են անդրադառնում մարդու ինքնազգացողության վրա, քանի որ կարող են գլխապտույտի եւ սրտխառնոցի պատճառ հանդիսանալ:





























