Պակիստանյան մզկիթների իմամները դիմել են իրենց հավատացյալներին՝ կոչ անելով մասնակցել միջոցառումների, որոնց կարգախոսն է «Իմ դուստրը օրհնություն է, այլ ոչ թե պատիժ»:

Նմանտիպ միջոցառումների կազմակերպման պատճառը բազմաթիվ ողբերգական ավարտով դեպքերն են, այդ թվում՝ երբ հայրը խեղդել էր 1.5 տարեկան դստերը, քանի որ ինքը տղա էր ակնկալում, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Իսլամաբադում, աղջիկների հանդեպ ծաղր ու ծանակի, դաժան վերաբերմունքի դեպքերը հաճախակի բնույթ են կրում և կապված են պակիստանցիների մշակութային դիրքորոշումների հետ, ինչպես նաև իրավական համակարգի, որը չի պատժում այն ծնողներին, որոնք նման հացագործություններ են կատարում: