Շվեդիայում ձկնաբուծական կոմբինատի աշխատակիցները քրիստոնեական խորհրդանշանը մեջքին սաղմոն են բռնել. ձկան բաց գույնի թեփուկներին վրա սեւ խաչ է եղել պատկերված: Ինչպես գրում է The Local-ը, իր յուրահատուկ տեսքի համար ձուկը ստացել է «Հիսուս» մականունը:

Կազմակերպության աշխատակից Լարս Լյուդվիգսոնը պատմել է, որ խաչով սաղմոնին հայտնաբերել է իր գործընկերներից մեկը՝ ձկների տեսակավորման ժամանակ: Լյուդվիգսոնի խոսքով, ձուկը հայտնաբերած աշխատակիցն այնքան զարմացած էր իր գտածոյից, որ բղավում էր այդ մասին ողջ ֆաբրիկայում եւ գործընկերներին ցույց տալիս սաղմոնը: Ինչպես հիշատակում է Լյուդվիգսոնը, նա հայտարարել է, որ ձկան վրայի խաչն Աստծո կողմից ուղարկված նշան է:

Լարսը խոստովանել է, որ գործարանում աշխատելու 30 տարվա ընթացքում նման բան չի տեսել: Ինչպես բացատրել խաչի եղելությունը, հայտնի չէ: «Քրիստոնյա»սաղմոնին Լյուդվիգսոնը որոշել է պահել իրեն եւ այն մատուցել երեկոյան ընթրիքի ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն: