Հայտնի միլիարդատեր ու բարերար 83-ամյա Սորոսը Ջորջ Սորոսը երրորդ անգամ է ամուսնանում։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալով՝ հանդիսավոր արարողությունը կշարունակվի երեք օր։

Հանդիսությունը սկսվել էր  սեպտեմբերի 20-ին Մանհեթենի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Սեպտեմբերի 21-ին նորապսակները Նյու Յորքից ոչ հեռու գտնվող Սորոսի կալվածքում միմյաց հավատարմության երդում տվեցին։ Երեկոյան 500 մարդու մասնակցությամբ հանդիսավոր ընդունելություն կկայանա։ Սեպտեմբերի 22-ին նորապսակները եւս մեկ տոնական ընթրիք կկազմակերպեն, գրում է  «АН-online»-ը։

Հրավիրվածների թվում շատ գործարարներ ու քաղաքական գործիչներ կան։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից եկի ընտրյալը 42-ամյա Տամիկո Բոլտոնն է։ Սորոսն ամուսնության մասին հայտարարել էր օգոստոսին՝ իր 83-ամյակը նշելու ժամանակ, հայտնում է VestiFM-ը։

83-ամյա փեսացուն եւ նրա 42-ամյա ընտրյալը հարսանեկան նվերների փոխարեն գումար են խնդրել, որոնք կփոխանցվեն բարեգործական կազմակերպություններին։ Ջորջ Սորոսի եւ Տամիկո Բոլտոնի սիրավեպն արդեն հինգ տարվա պատմություն ունի։