Անգլիկան եկեղեցին (բրիտանական պետական քրիստոնեական եկեղեցին) Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի պատմության մեջ առաջին անգամ կին եպիսկոպոս է կարգել:
Փեթ Սթորին 2004թ.-ից ծառայում էր Սուրբ Ավգուստինի եկեղեցում: Նրա ամուսինը նույնպես եկեղեցու սպասավոր է: Զույգը երկու երեխա ունի: Սթորին հոգեւոր բարձր կոչմանն արժանացած առաջինն կինն է, նա Իռլանդիայի Հանրապետությունում եպիսկոպոս է կարգվել:
Դուբլինի արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնի խոսքով՝ առաջին կին եպիսկոպոսի ընտրությունը դրական է ընդունվել ինչպես Իռլանդիայի, այնպես էլ անգլիական եկեղեցու բոլոր հետեւորդների կողմից:
Ջեքսոնը հավելել է, որ 53-ամյա Սթորին տեղի համայնքի հետ աշխատելիս հոգեւոր բարձր որակներ է դրսեւորել:
Ուելսի եւ Շոտլանդիայի անգլիկան եկեղեցիները եւս կանանց եպիսկոպոս կարգելու իրավունք ունեն, սակայն նման բան դեռ տեղի չի ունեցել: Անգլիայի եկեղեցին էլ, ինչպես սպասվում է, շուտով կհետեւի իռլանդացի գործընկերների օրինակին:





























