Մեծ Բրիտանիայի գիտնականները հաշվել են, թե որքան են անքուն մնում նորաթուխ ծնողները: Պարզվում է, ծնողները երեխայի ծնվելուց հետո ավելի քան վեց շաբաթ անքուն են անցկացնում:

Ընդ որում` ամենից հաճախ քնի խանգարման պատճառ են դառնում երեխայի լացը, գիշերային կերակրումը, տնային  անվերջանալի գործերը, նյարդային լարվածությունը, հայտնում է «Արգումենտին»: Երեխայի կյանքի առաջին տարում, ըստ հետազոտությունների,  ծնողները գիշերն ընդամենը 5,1 ժամ են քնում` անհրաժեշտ  8-ի փոխարեն: Այսպիսով, ծնողները փոքրիկի կյանքի առաջին տարում 44 օր անքուն են անցկացնում: