Ամերիկյան ռազմաօդային ուժերը միանգամից երեք օդանավ են ձերբակալել, որոնք թռչում էին Նյու Յորքի վրայով, այնինչ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի անցկացման ընթացքում օդային տարածքը փակ է եղել:

F-16 կործանիչները ուղեկցել են ժամանակավոր սահմանափակումը խախտած օդանավերին:

ԱՄՆ օդային տիեզերական պաշտպանության հյուսիսամերիկյան ջոկատի ներկայացուցիչ Ջոն Կորնելիոն ենթադրել է, որ օդաչուները տեղյակ չեն եղել սահմանափակումների մասին: Ինչ վերաբերում է ահաբեկչությանը, Կորնելիոյի խոսքով, նման տվյալներ իրենց մոտ չեն ստացվել, հաղորդում է Lenta.ru_ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Միաժամանակ Կորնելիոն հայտնել է, որ կործանիչները օրինախախտներին ուղեկցել են մինչեւ մոտակա օդանավակայաններ, որտեղ նրանց ստուգել են ոստիկանները: