ԱՄՆ բանակի հրամանատարությունը ծրագրում է արգելել դաջվածքները, որոնք տեղակայված են ծնկից ներքեւ, ինչպես նաեւ պարանոցին: Համապատասխան փոփոխություններն առաջարկում է ընդունել ԱՄՆ բանակի նախարար Ջոն Մակհյուն, հաղորդում է Stars and Stripes պարբերականը:
Փոփոխությունները նախ եւ առաջ կվերաբերեն նորակոչիկներին: Նրանք, ովքեր վաղուց են ծառայում, կկարողանան պահպաել իրենց դաջվածքները, նշում է The Huffington Post-ը: Բոլոր զինծառայողները ստիպված կլինեն հրամանատարությանը հաղորդել իրենց մարմնի վրա արված դաջվածքների մասին, այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:
Սպասվում է, որ փոփոխությունները կիրականացվեն 30-60 օրերի ընթացքում:





























