ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ժամանակ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին մի շարք պետությունների նկատմամբ լրտեսության համար ՝ հայտարարելով, որ Վաշինգթոնը խախտում է պետությունների «մարդու իրավունքները, քաղաքացիական ազատություններն ու ինքնիշխանությունը »:
«Նման միջամտությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասել է նա: «Լրտեսության ու սաբոտաժի օգնությամբ կիբերմիջավայրը չի կարող օգտագործվել որպես պատերազմական գործիք»,- նշել է նա՝ հավելելով, որ «ինչ-որ պետության ինքնիշխանությունչի կարող հիմնվել գործողությունների վրա, որոնք խախտում են մեկ այլ պետության ինքնիշխանություն»: Ռուսեֆը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող լրտեսությունը ներկայացնում է «կոպիտ խախտումների, գաղտնի տեղեկատվություն հավաքելու դեպքեր, ինչպես նաեւ անհարգալից վերաբերմունք մեր պետության հանդեպ»:
Նրա խոսքով՝ Բրազիլիան «առաջարկ կներկայացնի, որպեսզի սահմանվեն բազմակողմանի քաղաքացիական շրջանակներ Համացանցի միջոցով փոխանցվող տվյալների արդյունավետ երաշխիքների համար», -հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի եւ Բրազիլիայի միջեւ հարաբերությունները բարդացան Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո: Դրանցից հետեւում էր, որ ԱՄՆ-ը Բրազիլիային եւ այլ երկրների նկատմամբ վարել է քաղաքական ու արդյունաբերական լրտեսություն, այդ թվում Ռուսեֆի հեռախոսային բանակցությունների գաղտնալսում, նավթային հսկա Petrobras-ի հանդեպ հետախուզական գործունեություն:





























