Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելուց: Նա հայտարարել է, որ Պեկինից վերադառնում է Կարակաս, այլ ոչ Նյու Յորք, որտեղ պատրաստվում էր մասնակցել Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կայանալիք ընդհանուր քաղաքական քննարկումներին: Այս մասին հաղորդում է «Utro.Ru»-ն:
Նախորդ շաբաթ Վենեսուելայի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ ԱՄՆ-ն թույլ չէր տվել, որ Մադուրոյի օդանավը անցներ ամերիկյան օդային տարածքով: Արդեն ժամեր անց Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ մերժել էր վիզա տրամադրել իր վարչակազմի ղեկավարին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու: Այնուամենայնիվ, Մադուրոն ծրագրու էր սեպտեմբերի 25-ին մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին եւ դրա շրջանակներում մի խումբ երկկողմանի հանդիպումներ անցկացնել:





























