Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը մարտի 24-25-ին կայցելի Թբիլիսի: Ինչպես հաղորդում է վրացական «Կավկազ պրես» գործակալությունը, Վացլավ Հավելն ու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մարտի 24-ին բացելու են «Եվրոպական տունը»: Այդ կազմակերպությունը գտնվելու է Թբիլիսիի Ազատության հրապարակում եւ զբաղվելու է Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարների ներկայացմամբ:
Հավելին Վրաստան է հրավիրել նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ նախագահը հյուրին կպարգեւատրի Պատվո շքանշանով: Հավելը հեղինակներից է այն աղմկոտ նամակի, որում եվրոպական առաջնորդները մի քանի ամիս առաջ կոչ էին անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չընկրկել անկախ Վրաստանի շահերը Ռուսաստանի նկրտումներից պաշտպանելու հարցում:
Վացլավ Հավելը 1989-92թթ. զբաղեցրել է Չեխոսլովակիայի նախագահի պաշտոնը: 1993թ. թավշյա հեղափոխությունից հետո նա դարձավ Չեխիայի առաջին նախագահը եւ այդ պաշտոնը զբաղեցրեց մինչեւ 2003թ.:



























