Համացանցում սկանդալ է ծագել խաչված մկան լուսանկարի պատճառով: Հաղորդվում է, որ Պաղեստինի անհայտ բնակիչը, տեսնելով, որ թշվառ կրծողը կերել է իր 170 դոլար ամսական աշխատավարձը, որոշել է խաչել կենդանուն:
Պաղեստինցին փողերը պահում էր պահարանում եւ մի օր առավոտյան հայտնաբերել է, որ դրանք կրծած են ու արդեն միանգամայն անպիտան: Կատաղած տղամարդը մկանը գամել է մահճակալին` այդ նկարը տեղադրելով Facebook-ում:
Համացանցից օգտվողները զայրացել են: Շատերը տղամարդուն մեղադրել են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, մյուսներն էլ գրել են, որ «այդկերպ կրծողների խնդիրը չի լուծվի», հայտնում է vesti.ru-ն:
Թեեւ լրագրողների մեծ մասը կարծում են, որ տվյալ պատմությունը հորինված է: Առաջին հերթին, ցանցում խաչված մկան լուսանկարը հայտնվել էր սկանդալից մի քանի ամիս առաջ, երկրորդ, պաղեստինցիներն այժմ մեծ խնդիրներ ունեն փողերը կանխիկացնելու հարցում: Այնուամենայնիվ, դեռ ոչ ոքի չի հաջովել բացահայտել սկանդալի հեղինակին:





























