Պապական խորհրդում մշակութային հարցերով արքեպիսկոպոս Ջանֆրանկո Ռավազին Հիսուս Քրիստոսին ճանաչել է պատմության մեջ առաջին միկրոբլոգեր:

Ռավազիի խոսքով Քրիստոսը առաջինն էր, ով սկսեց օգտագործել 45-ից պակաս նիշերով արտահայտություններ ՝ Twitter-ի եւ «twit» հասկացության հանդես գալուց դեռ շատ առաջ: Որպես օրինակ արքեպիսկոպոսը բերել է Քրիստոսի «Սիրեք միմյանց» պատգամը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Le Soir թերթին:

Ավելի վաղ Ջանֆրանկո Ռավազին Քրիստոսի աստվածաշնչյան արտահայտությունները արդեն համեմատել էր twit-երի հետ: La Stampa թերթում հրապարակված իր հոդվածում 2013թ.-ի մարտին Ռավազին Հիսուսի «Ժամանակը եկել է եւ մոտ է Աստծո թագավորությունը. ապաշխարեք ու հավատացեք Ավետարանին» բառերը կհամարի թվիթերյան յուրօրինակ  գրառում՝ «հասարակ, հասկանալի եւ միաժամանակ էզոթերիկ իմաստով»: