Հայտնի գեներալի որդի, ռազմական երգչախմբի երգիչ Լի Տյանյին Չինաստանում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` խմբակային բռնաբարության մասնակցելու համար:
«Ինտերֆաքսը» նշում է, որ այս լուրը լայնորեն քննակվում եւ ողջունվում է չինական սոցցանցերի օգտվողների կողմից, որոնք ավելի վաղ մտավախություն էին հայտնել, որ գեներալի որդուն կհաջողվի խուսափել պատժից` շնորհիվ հոր բարձր կոչման:
Լի Տյանյիից բացի 3-12 տարի ազատազրկման են դատապարտվել նաեւ հանցագործության մյուս չորս մասնակիցները:
Ըստ չինական լրատվամիջոցների` 2011թ. Լի Տյանյիին արդեն հաջողվել էր խուսափել դատից` երիտասարդ ընտանեկան զույգին ծեծելուց հետո: Այն ժամանակ նրան ու իր ընկերներից մեկին դուր չէր եկել, որ երիտասարդ զույգի մեքենան չէր զիջել ճանապարհը` թեեւ ինքը «շքեղ մեքենա էր վարում»:
Ընկերները մեքենան սեղմել էին մայթեզրին, բռնի ուժով մեքենայից դուրս հանել ամուսնուն ու կնոջն ու ծեծի ենթարկել:





























