Իսպանիայի Էլ Պուերտո դը Սանտա Մարիայի Անհետացող կենդանատեսակների կենտրոնի (CRIA) մասնագետները փրկել են էլեկտրահաղորդման գծերին բախված արծվին՝ նրան դոնորային փետուրներ փոխպատվաստելով:
էլեկտրահաղորդման գծերին հարվածած օձակեր արծիվն (Circaetus gallicus) ամբողջությամբ այրել էր երկու թեւերի եւ պոչի փետուրները, ասված է Diario de Cadiz կայքի հաղորդագրությունում:
Անասնաբույժները որոշել են մեկ տարի իզուր չսպասել փետուրների աճելուն եւ դրանց փոխպատվաստման վիրահատություն են կատարել:
Չորս բժիշկներից կազմված խումբը այրված փետուրները փոխարինել է դոնորայինով: Դոնոր են դարձել երկու սատկած եւ մեկ անհույս վիճակում գտնվող արծիվներ: Փետուրների ամրացման համար ապակեմանրաթելային թեթեւ ամրացումներ են օգտագործվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բժիշկների հաշվարկով՝ փոխպատվաստված փետուրներն արծվին կծառայեն այնքան ժամանակ, քանի դեռ նոր փետուրներ չեն աճել:





























