Վենեսուելայում ֆրանսիական Air France ընկերության աշխատակիցներ են կալանավորվել տոննայից ավելի կոկայինի մաքսանենգության համար: Ընդհանուրը ձերբակալվել է 22 մարդ, որոնցից 8 –ը վենեսուելացի գվարդիականներն են, մնացածները` Air France-ի աշխատակիցներ:
Վենեսուելայի ներքին գործերի նախարար Միգել Ռոդրիգես Տորրեսը հայտնել է, որ կալանավորվել են բոլոր նրանք, ովքեր մասնակցել են ճամպրուկների տեղափոխման գործընթացին: Ըստ նրա, այդ ամենը կազմակերպված հանցավորության շղթայի մի մաս է: Եվս վեց մարդու Փարիզում ձերբակալել են Ֆրանսիայի իշխանությունները: Նրանցից երեքն իտալացի են, երեքը` բրիտանացի:
«Մեզ հայտնի է, թե ճամպրուկներն ինչպես են օդանավ հասել: Դրանք անցել են ուղեբեռների կոնվեյերով, հետո Ռենտգենի սարքով, հետո հայտնվել են օդանավում: Մենք հետաքննություն ենք վարում ինքնաթիռում գտնվողների նկատմամբ, մասնավորապես` անձնակազմի անդամների, որովհետեւ, անշուշտ, այնտեղ համախոհ է եղել, քանի որ չափից շատ չգրանցված քաշ կար», - նախարարի խոսքերն է փոխանցում NDTV-ն:
France 24-ը հստակեցնում է, որ կալանավորվածների թվում է , Air France-ի կառավարչի օգնական Խուան Չիրինո Արիսան: Նաեւ հաղորդվում է, որ ազգային գվարդիականների մեջ սպայական կոչումով անձինք կան, նաեւ` փոխգնդապետ:
Հանցագործների ինքնությունը պարզվել է հսկող տեսախցիկների միջոցով, հայտնում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ 200 մլն եվրո արժողությամբ 30 ճամպրուկ թմրանյութ էր առգրավվել Փարիզի Շառլ դը Գոլ օդանաակայանում: Արգելված բեռը Կարակասից էր ուղարկվել: Ճամպրուկների վրայի պիտակը ուղեւորներից ոչ մեկի անվանը չէր համապատասխանել:
Կարակասից ժամանող ինքնաթիռում ավելի քան մեկ տոննա կոկային են հայտնաբերել
Վենեսուելայում ձերբակալել են երկու գվարդիականների՝ կապված օդանավում 1 տոննա կոկայինի գործի հետ
Փարիզ ներմուծված մեկ տոննա կոկայինի գործը քննում են Ատլանտիկայի երկու ափերում





























