Վենեսուելայում ձերբակալել են երկրի ազգային գվարդիայի 3 զինծառայողների, որոնց կասկածում են 1,3 տոննա կոկաինը Ֆրանսիա ուղարկելու մեջ:
Ձերբակալվածներից մեկը գվարդիայի՝ թմրանյութերի տարածման դեմ պայքարի ստորաբաժանման լեյտենանտ է: Վենեսուելայի արդարադատության եւ ՆԳ նախարարը հայտարարել է, որ գործի մեջ կարող է խառնված լինել նաեւ Air France ավիաընկերությունը: Վենեսուելական իշխանությունները տեղեկություններ ունեն նաեւ, որ Փարիզում կարող էին ձերբակալվել եւս 6 մարդիկ, որոնցից 3-ը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, մյուսները՝ Իտալիայի, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը դեռեւս սեպտեմբերի 11-ին փարիզյան Շառլ դը Գոլ օդանավակայանում առգրավել է 1,3 տոննա կոկային, սակայն այդ մասին պաշտոնապես հայտարարվել է միայն 10 օր անց: Թմրանյութը հայտնաբերել են Կարակասից թռչող օդանավում: Դրանք փոխադրվել են 30 ճամպրուկներով: Խմբաքանակը գնահատվում է 200 մլն եվրո:
Կարակասից ժամանող ինքնաթիռում ավելի քան մեկ տոննա կոկային են հայտնաբերել





























