Պարզվում է, արական սեռի ներկայացուցիչները ավելի են հակված դավաճանության, քան կանայք: Գիտնականների կարծիքով դրանում «մեղավոր են» սեռական ավելի ուժեղ իմպուլսները, որոնք ունի տղամարդու օրգանիզմը: Դա է պատճառը, որ տղամարդիկ կորցնում են վերահսկողությունն ու չեն կարողանում դիմակայել գրավչությանը:

Օսթինում Տեխասի համալսարանում հետազոտողները պնդում են, որ տղամարդկանց դավաճանությունների հիմքում ընկած է արգելված պտուղը համտեսելու ցանկությունը, որից հետո կանայք խանդի տեսարաններ են ներկայացնում:

Գիտնականները 70 տղամարդու եւ 148 կանանց մասնակցությամբ փորձ են անցկացրել, որի ժամանակ նրանք հետեւել են երկու սեռերի ներկայացուցիչների արձագանքին գրավչության հանդեպ: Մասնակիցներին խնդրել են հիշել ու նկարագրել իրենց ձգտումը «անհասանելիին» եւ այն զգացմունքը, երբ իրենց ստիպված են զսպել այդ ցանկությունը, գրում է Ukrnews 24-ը:

Պարզվել է կանանց սեռական իմպուլսներն ավելի թույլ են, քան տղամարդկանց: Սակայն հետաքրքիր է, որ ինքնակառավարման մակարդակը երկու սեռերի մոտ նույնն էր: Դա նշանակում է, որ ռղամարդկանց դավաճանելու հակվածությունը պայմանավորված է ոչ թե ինքնավերահսկման բացակայությամբ, այլ սեռական ավելի ուժեղ գրավչությամբ: