Facebook սոցիալական ցանցը խոշոր ամերիկյան հեռուստաալիքների հետ կկիսի օգտատերերի կողմից ծրագրերի ու սերիալների քննարկման վիճակագրությունը:
The Wall Street Journal-ի տեղեկության համաձայն, Facebook-ի վերլուծաբանները հատուկ հաշվետվություններ կկազմեն գրառումների հիման վրա, որոնք նվիրված կլինեն այս կամ այն սերիալի հատվածին կամ ինչ-որ հաղորդմանը: Նման վիճակագրությունը կընդգրկի օգտատերերի կողմից քննարկվող թեմաների վերաբերյալ գրառումների ընդհանուր քանակն, ինչպես նաեւ հավանությունների ու կիսումների վերաբերյալ տվյալներ: Facebook-ի հաշվետվությունները կլինեն ամեն շաբաթ ու կուղարկվեն չորս խոշոր հեռուստաալիքների(ABC, NBC, Fox եւ CBS):
Ավելի վաղ սոցցանցը տեղեկատվություն էր տրամադրում այնպիսի մեդիաընկերությունների, ինչպիսիք են Buzzfeed-ը, CNN-ը, NBC News-ը, Sky Television-ը եւ Slate-ը, հաղորդում է «Lenta.ru»-ն:Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, իր օգտատերերի գրառումների վերաբերյալ նման հաշվետվություն է պատրաստվում կազմել մեկ այլ սոցցանց՝ Twitter-ը:





























