Ավստրալական դաշնային ոստիկանության աշխատակիցները՝ ստուգելով Չինաստանից ժամանած նավը, գաղտնապահոցում հայտնաբերել են 200 կիլոգրամ մետամֆետամին, որի արժեքը «սեւ շուկայում» կազմում է 190 մլն դոլար:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ թմրանյութը եղել  բեռնատարի անվադողերի մեջ, որը ծովով տեղափոխել են Շանհայից: Գաղտնապահոցը հայտնաբերվել է ռենտգենային սքաների միջոցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Ներմուծողները Մելբուրնի երեք բնակիչներ են, որոնց բանտարկություն է սպառնում՝ ընդհուպ մինչեւ ցմահ: