ԱՄՆ-ում ուսանողական ավտոբուսի մասնակցությամբ վթարի արդյունքում տուժել է  39 մարդ, հաղորդում է ամերիկյան CBS News Philadelphia հեռուստաալիքը: Իննը մարդ հիվանդանոց է տեղափոխվել, մյուսները թեթեւ քերծվածքներ են ստացել: Իրավապահների տվյալներով՝ տուժողների կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի երեկոյան՝ Դելվեր նահանգում: Այնտեղ բախվել են ուսանողական ավտոբուսն ու ավտոմեքենաներ տեղափոխելու համար նախատեսված բեռնատարը: Բախման արդյունքում ավտոբուսը կողաշրջվել է:

Դելվերի ոստիկանությունը հաղորդել է, որ վթարի պահին ավտոբուսում եղել է մոտ 40 մարդ՝ 18- 22 տարեկան, հաղորդում է «Lenta.Ru»-ն: