Ուկրաինայի իրավապահ մարմինների աշխատակիցները Լվովի մարզում ձերբակալել են Հայաստանի չորս քաղաքացու, ովքեր փորձել են անօրինական կերպով հատել Լեհաստանի հետ պետական սահմանը: Սահմանապահները հայերին հայտնաբերել են հեռուստացույցի միջոցով:

Տղամարդիկ ծրագրել էին անօրինական հատել պետական սահմանը, որպեսզի մուտք գործեն Եվրոպական Միության երկրներ, հաղորդում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն:

Ձերբակալվածներին տեղափոխել են սահմանապահ ծառայության բաժանմունք ստուգման ու փաստաթղթերի կազմման համար: