ԱՄՆ-ում թռիչքի ընթացքում թեթեւաքարշ ինքնաթիռի դուռը պոկվել ու ընկել է հյուրանոցի տանիքի վրա: Ուշագրավ է, որ օդաչուն անմիջապես չի նկատել «կորուստը», այլ վայրէջք կատարելուց հետո:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», օդաչուն թռիչքի ընթացքում ձայն է լսել, բայց չի հասկացել, թե ինչ է կատարվել:

Հետաքրքիր է նաեւ այն, որ Քալիֆորնիայի նահանգի Մոնթերեյ քաղաքում գտնվող El Castell հյուրանոցում, որի տանիքին է ընկել էր դուռը, «հյուրին» նկատել են միայն երկու օր անց, այն էլ պատահական: Հյուրանոցի մենեջերի խոսքով՝ ոչ ոք չի լսել, թե ինչպես է 34 կգ-անոց դուռն ընկնում տանիքի վրա, քանի որ տանիքի տակ գտնվող համարը ազատ էր: Աշխատակիցները այն նկատել են միայն երկու օր անց: