NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է միջազգային լրագրող Պյոտր Սմոլյարի՝ ֆրանսիական «Le Monde»-ում հրապարակված հոդվածը:Սառեցված կոնֆլիկտների խնդիրն այն է, որ դրանք ժամանակ առ ժամանակ կարող են վերսկսվել վատագույն սցենարով: Հենց դրանից են վախենում Կովկասի մասնագետները Լեռնային Ղարաբաղի հարցում:
Լեռնային Ղարաբաղը Վաշինգթոնի ու Մոսկվայի դիվանագիտական առաջնայնությունների մեջ չի մտնում, կարծես թե քաղաքական կարգավորումը կարող է սպասել:Հերթական ճգնաժամի վտանգը հիմանակնում կապված է սպառազինությունների մրցավազքի հետ, որը տանում են գլխավոր երկու մասնակիցները՝ Բաքվի նկատելի գերակայությամբ: Զինված ուժերի 95-ամյակի առթիվ շքերթի ժամանակ Իլհամ Ալիեւը ողջունեց ռազմական տեխնիկայի արդիականացումը:
Հոկտեմբերի 9-ին վերընտրված նախագահը ներկայացրեց պայծառ թվեր: 2003թ-ին պաշտպանության համակարգի բյուջեն կազմել է 163 մլն դոլար, իսկ 2013թ.-ին՝ 3,7 մլն դոլար: Հայաստանը նույնպես ջանքեր գործադրեց: Նրա ռազմական բյուջեն 2013թ.-ին աճեց 25 տոկոսով՝ ավելանալով մոտ 450 մլն դոլարով: Առաջիկայում Ադրբեջանի նպատակը կլինի Լեռնային Ղարաբաղի շուրջ բուֆերային տարածքի ձեւավորումը:Հենց այս ենթատեքստում մենք պետք է վերլուծենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական շրջադաեւձը: Նա ցնցեց եվրոպացի առաջնորդներին, երբ սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ իր երկիրը միանում է Մաքային Միությանը:
Եվրոպական Միության հետ մի քանի տարի ընթացող բանակցություններից հետո, Երեւանը կտրուկ շրջադարձ կատարեց:Պատճառը Մոսկվայի կողմից ճնշումն էր կամ անմիջականորեն տնտեսական շահը, հիմնականում անվտանգությունը: Հազարավոր ռուս զինվորականների ներկայությունը իր տարածքում, էժան սպառազինությունների ներկրումը, Ռուսաստանի հետ սերտ բարեկամական հարբերությունների գաղափարն ինքնին երաշխավորում է, ապահովագրում Բաքվի ոտնձգություններից:





























