Մարդատար ավտոմեքենաներ արտադրող Volvo ընկերությունը վաճառվել է չինական ավտոմոբիլաշինական Geely Automobile ընկերությանը։ Գործարքի գումարը կազմել է շուրջ 2 մլրդ դոլար, այն ժամանակ, երբ 1999թ. Ford-ն իր հերթին շվեդական ավտոարտադրող այդ ընկերությունը ձեռք էր բերել 6.5 մլրդ դոլարով։

Գործարքի պայմանների համաձայն՝ ներկայիս 20 հազար աշխատատեղերից Volvo-ում կպահպանվեն շուրջ 4 հազարը։ Գործարքի ավարտը նախանշված է 2010թ. երրորդ եռամսյակում։

Ոչ պաշտոնական տվյալներով, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Geely-ին 2011 թ. Պեկինի նոր գործարանում նախատեսում է մինչեւ 300 հազար ավտոմեքենա թողարկել։