Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը ռուս-վրացական պատերազմի մասին նոր զեկույց է պատրաստում։ Այս որոշումն ընդունվել է ԵԽ փոխնախարարների կոմիտեի 1080-րդ նիստի ժամանակ, Ստրասբուրգում։

«Կոմիտեն քննարկել է 2008 թ. ռուս-վրացական պատերազմի մասին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի նոր առաջարկները։ Կազմակերպության անդամները միաձայն որոշել են պահպանել այս հարցով բոլոր որոշումները եւ կոչ են արել գլխավոր քարտուղարին՝ ներկայացնել ռուս-վրացական պատերազմի մասին նոր զեկույց»,- Վրաստանի ԱԳՆ-ի խոսքերն է մեջբերում «Կավկազ-Պրես»-ը։