Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում հենց նոր սկսվեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները:
Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ «1915-1917 թվականներին Հայաստանում եղած իրադարձությունները» թեմայով քննարկումները սկսվել են եւ ընդգրկված են Լորդերի պալատի օրակարգում։ Բարոնուհին դիմել է թագուհուն՝ խնդրելով վերանայել իր դիրքորոշումը 1915-1917 թվականներին Հայաստանում եղած իրադարձությունները որպես Հայոց ցեղասպանություն դիտարկելու առումով։




























