Հայաստանում 1000 ամենախոշոր հարկատուների վերջերս հրապարակված ցուցակը հերթական անգամ ապացուցեց, որ մեր տնտեսության կենտրոնացման մակարդակը շարունակում է բարձր մնալ: Հարկերի հիմնական ծանրությունն ընկած է մի քանի տասնյակ կոմերցիոն կազմակերպությունների վրա: Այսպես, ցուցակի առաջին 50 ընկերությունները ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե վճարել են 240 մլրդ դրամ՝ այդ կերպ ապահովելով «խոշոր» հարկատուների ոջղ գումարի կեսը:

Այնուհետ առաջին 100 ընկերություններին բաժին է հասնում «խոշոր» հարկատվության 62 տոկոսը, իսկ վերջին 100-ին՝ ընդամենը 1.6 տոկոսը: Նշենք, որ դարձյալ առաջատար համարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը(«ԶՊՄԿ» ՓԲԸ), պետբյուջե վճարելով 26.4 մլրդ դրամ հարկ, ապահովում է «խոշոր» հարկատվության 5.5 տոկոսը:

Պարզ է, որ վճարված հարկերի համակարգում կտրուկ բեւեռացումը Հայաստանի տնտեսության համար որոշակի ռիսկեր է պարունակում: Հիշեցնենք, որ 2009թ.-ին պետբյուջեի հարկային եկամուտը 15.9 տոկոս է: Այս վնասը էապես կապված էր «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի արտադրողականության կրճատման հետ: Արդյունքում կոմբինատը յուջե վճարեց 6.3 մլդ դրամ հարա, այն դեպքում, երբ 2006թ.-ին այն կազմում էր32.8 մլդր դրամ:

Նշենք, որ առաջին տասնյակի ընկերությունները ոչ պետական հատվածում խոշոր գործատուներն են: Անցյալ տարվա ռեկորդակիրը «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ուներ մոտ 7900 աշխատակից: «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն էապես զիջում է, «ընդամենը» 6000 աշխատատեղ: Պարզ է, որ աշխատակիցների թիվն էապես ազդում է հարկերի մեծության վրա(ավելի կոնկրետ՝ եկամտահարկի վրա):

Քանի որ կոմերցիոն կազմակերպությունների շրջանառության մասին տվյալները յոթ փականից այն կողմ են, անուղղակի կերպով որոշենք տնտեսության տարբեր ոլորտներում աշխատանքի արտադրողականությունը, հաշվենք հարկերի մեծությունը, որոնք ընկերությունները վճարում են մեկ աշխատակցի հաշվով:

Առաջին տասնյակի հարկատուների շարքում այս տեսակետից առաջատարն է «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն: Ընկերությունը մեկ աշխատակցի հաշվով պետբյուջե մուծել է 21,7 մլն հարկ: Իսկ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն՝ 2,7 անգամ քիչ կամ 8,0 մլն դրամ:

Սակայն սխալ կլինի հետեւություններ անել: Մի կողմից համադրվում են տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ընկերություններ, մյուս կողմից, երկրում գործազրկության մակարդակին հաշվի առնելով, շատ աշխատատեղերը միայն ողջունելի են: Պարզաբանենք այլ օրինակով:

Վերջին տարիներին հաջորդաբար տեղաշարժվում են երկրի «խոշորագույն» առեւտրային բանեկրի ցուցակի հորիզոնականները: Պետբյուջե վճարած հարկերի տեսակետից առաջատարն էր «HSBC Bank Armenia»-ն ավելի քան 3,6 մլրդ դրամ ցուցանիշով ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին, ակմ վարկանիշային աղյուսակի 17-րդ հորիզոնականը:

Մեկ դիրքով զիջում էր «ՎՏԲ Հայաստան» բանկը՝ 3,6 մլրդ դրամից քիչ ցուցանիշով: Իսկ ահա մեկ աշխատակցի հաշվով ցուցանիշները էապես տարբերվում էին: «HSBC»-ում այն 9,3 մլն դրամ էր, իսկ «ՎՏԲ Հայաստան»-ում՝ 3,0 մլն դրամից քիչ:

Նշենք, որ անցյալ տարի վերոհիշյալ բանկերից առաջինի աշխատակազմը 392 մարդ էր կազմում, իսկ երկրորդինը ՝ 1198 մարդ: Չկա զարմանալի ոչինչ, քանի որ «HSBC»-ին ունի միայն 7 մասնաճյուղ, բոլորն էլ Երեւանում, իսկ «ՎՏԲ Հայաստանն» ունի 65 մասնաճյուղ, որից 43-ը մարզերում են:

Ալբերտ Խաչատրյան