ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը մեկնել է Բաքու:
Նրա ամերիկացի եւ ռուսաստանցի գործընկերներ Ջեյմս Ուորլիքը եւ Իգոր Պոպովը եւս այս հանգստյան օրերին կմեկնեն Բաքու, հայտնում է vzglyad.az-ը:
Միջնորդները նոյեմբերի 4-ին կհանդիպեն Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ, կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հետագա ընթացքը, ինչից հետո կայցելեն Երեւան:
Համանախագահների այցի նպատակը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպում կազմակերպելն է:





























