Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց նոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, հաղորդում է ստացվել, որ Երեւանի Վ. Փափազյան փողոցից Սարալանջ տանող ճանապարհին` աղբարկղի մոտ, զինամթերք է թողնում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՌԿԳ» տիպի հակատանկային 6 նռնակ` պայթուցիչներով, «Ֆ-1» տիպի հակահետեւակային նռնակին նմանվող 14 նռնակ` առանց պայթուցիչների, «ՌԳԴ-5» տիպի հակահետեւակային նռնակի նմանվող 1 նռնակ` առանց պայթուցիչի, անհայտ տիպի գլանաձեւ հակահետեւակային ձեռքի 11 նռնակ` առանց պայթուցիչների, «ՊԿ» տիպի գնդացրի 7.62 մմ տրամաչափի 654 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 343 եւ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 36 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: