«Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 3-ին, ժամը 13.15-ի սահմաններում,Աբովյանի Հատիսի եւ Ռոսիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 4-ին, ժամը 04.50-ի սահմաններում, Աբովյանի Հատիսի եւ Ռոսիայի փողոցների խաչմերուկում «Տոյոտա Կարոլա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ռոսգոսստրախ» ապահովագրական գրասենյակի պատին:

Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Նոյեմբերի 3-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցում իրար են բախվել «ԳԱԶ 3102», «Մերսեդես E- 230», «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «Մերսեդես E-230»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 3-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Տավուշի մարզի Սարիգյուղի սկզբնամասում «ՎԱԶ 21144» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես-S420» մակնիշի ավտոմեքենայի:

«Մերսեդես-S420»-ի վարորդը եւ 3 ուղեւորներըը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջեւան» բժշկական կենտրոն:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: