Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր է ավելի շատ ջանքեր ներդնել՝ «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում վերակազմավորում իրականացնելու եւ վթարի հետեւանքներն ամբողջությամբ վերացնելու, հաղորդում է Reuters-ը:

Ճապոնական կառավարությունը վերակազմավորման ծրագիրը կներկայացնի արդեն այս ամսվա կեսին, փոխանցում է «Gazeta.ru»-ն:

Վերջերս Տոկիոյի էներգետիկ ընկերության ղեկավարությունը զբաղվել է ողբերգության հետեւանքները չեզոքացնելով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ТЕРСО-ն համաշխարհային խոշորագույն բանկերի թվում փնտրում է ներդրողներ: