Google կորպորացիան ԱՄՆ բարձրագույն ղեկավարությանը բողոքել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գործողություններից: Այս մասին Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը:
Շմիդտի խոսքով՝ Google-ն արդեն համապատասխան բողոքներն ուղարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին, կոնգրեսականներին, ինչպես նաեւ ԱԱԳ ղեկավարությանը, փոխանցում է ՎԶԳԼՅԱԴ-ը:
ԱԱԳ ներկայացուցիչներն ի պատասխան Wall Street Journal-ի լրագրողների խնդրանքների խնդրանքներին՝ մեկնաբանելու Google-ի ղեկավարի խոսքերը, հաղորդել են, որ հավելելու ոչինչ չունեն:





























