2015թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կհայտնվի բջջային 4-րդ օպերատորը՝ Ucom ընկերությունը: Ընկերությանն արտոնագիր տրամադրվել է Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի այսօրվա նիստում: Երկու տարվա ընթացքում ընկերությունը պետք է կատարի կարգավորիչի պահանջը՝ ծածկել հանրապետության միջպետական մայրուղիների 80 տոկոսը, ինչպես նաեւ Երեւանը, հանգստավայրային քաղաքներ Ծաղկաձորը, Սեւանը, Դիլիջանն ու Ջերմուկը: Առաջին չորս տարվա ընթացքում անհրաժեշտ է ամբողջովին ծածկել Երեւանից դուրս եկող մայրուղներին ու առաջին չորս քաղաքները, իսկ Ջերմուկն 95 տոկոսով:
Ընկերությունը պետք է բջջային կապը սկսի տրամադրել նշված ժամկետից ոչ շուտ: Մինչ այդ օպերատորը պետք է ապահովի էլեկտրամագնիսական համատեղելիություն Պաշտպանության նախարարության ցանցի հետ:
«Ucom» ՍՊԸ-ն տրամադրում է լայնագիծ ինտերներ, ինչպես նաեւ IP հեռուստատեսություն ու ֆիքսված հեռախոսային կապ: Ընկերությունն այս ծառայությունները տրամադրում է միասին՝ Triple Play ձեւաչափում:





























