Մալիի իրավապահ մարմինները ձերբակալել են մի քանի մարդու, որոնք կասկածվում են ֆրանսիացի թղթակիցներին սպանելու մեջ, որը միջազգային արձագանք է առաջ բերել: Մոտ ժամանակներս Փարիզից քննիչներ կժամանեն Մալիի մայրաքաղաք Բամոկո:

RFI  ռադիոկայանի լրագրողներ Գիսլեն Դյուպոնին եւ Կլոդ Վերլոնին առեւանգել էին նոյեմբերի 2-ին, Կիդալ քաղաքում: Դա տեղի էր ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ ֆրանսիացի լրագրողները հարցազրույց էին վերցրել Հանուն Ազավադի ազատագրման ազգային շարժման առաջնորդներից մեկից՝ անջատողական տուարեգ Ամբեյրի Ագ-Ռիսիից: Առեւանգումից 2 ժամ անց ֆրանսիացիների դիակները՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել են Կիդալից տասնյակ կմ հեռավորության վրա, ճանապարհին:

Մալիում լրագրողներ են սպանվել

Նոյեմբերի 5-ի առավոտյան լրագրողների մարմինները կուղարկվեն Ֆրանսիա, գրում է Le Figaro-ն:

Մինչ օրս ոչ ոք իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը, հաղորդում է NEWSru.com-ը, սակայն Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ հարձակման թիկունքում կանգնած են «ահաբեկչական խմբավորումները»: