Բջջային հեռախոսների կանադացի արտադրող BlackBerry ընկերությունը հրաժարվում է իր բոլոր ակտիվները վաճառելու ծրագրից: Դրա փոխարեն ընկերությունը կփորձի ուղղել իր դրությունը ղեկավարության փոփոխության ու կապիտալ ներդրումների միջոցով:

BlackBerry-ի գործող նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն Թորսթեն Հեյնսը պաշտոնից հեռացվել է: Մոտ մեկ միլիարդ դոլար չափով գումարն ընկերությունը նախատեսում է ստանալ փոխարկելի պարտատոմսերի վաճառքի օգնությամբ: Պարտատոմսերի գնորդների թվում անվանում են BlackBerry-ի խոշորագույն բաժնետեր, ներդրողական Fairfax Financial Holdings կոնսորցիումին. սպասվում է, որ նա պարտատոմսերի մեջ կներդնի 250 մլն դոլար, հաղորդում է «Lenta.ru»-ն:

BlackBerry-ի բաժնետոմսերի 10 տոկոսոին տիրապետող Fairfax կոնսորցիումը սեպտեմբերին հայտարարվեց ընկերության մյուս ակտիվների ապագա գնորդ, իսկ ենթադրյալ գործարքի արժեքը կազմում էր 4,7 միլիարդ դոլար: Արդյունքում Fairfax-ը առքի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ ունեցավ:

Blackberry-ի հնարավոր վաճառքի մասին հայտնի էր դարձել 2013թ.-ի օգոստոսին: