2014թ.-ին վրացական սահմանին մաքսային անցակետերի արդիականացման համար Հայաստանը 10,4 մլն դոլար կտրամադրի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի փոխտնօրեն Արմեն Ալավերդյանը՝ խորհրդարանում հանդես գալով Հայաստանի 2014թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Անհրաժեշտ միջոցները պետբյուջե մուտք կգործեն Եվրոպական ներդրումային բանկի (EIB) վարկի շրջանակներում: Վարկային ծրագիրը նախատեսված է 2012-2015թթ. համար, ընդհանուր ծավալը կազմում է 30,8 մլն եվրո: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է արդիականացնել Հայաստանի ու Վրաստանի միջեւ բոլոր երեք անցակետերը՝ «Բագրատաշենը», «Բավրան» ու «Գոգավանը»: