Հայաստանում 2014թ.-ին դպրոցների շինարարության ու վերանորոգման համար կտրամադրվի 9 մլրդ 645 մլն դրամ(23,8 մլն դոլար` Խմբ.): Այդ մասին հայտնել է Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ Ազգային Ժողովում Հայաստանի 2014թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Այս գումարից 6 մլրդ 921 մկն դրամը կհատկացվի ուսումնական հաստատությունների վերանորգմանը, իսկ 1 մլրդ 838 մլն դոլարը՝ շինարարությանը: 787 մլն դրամը կհատկացվի վարժարանների վերանորոգմանը:

Սպորտի օբյեկտների շինարարությանը կհատկացվի 765 մլն դրամ, իսկ մշակութային օբյեկտներին՝ 250 մլն դրամ: