Հայաստանում արդյունաբերական արտահանման աջակցության համար 2014թ.-ին կհատկացվի 570 մլն դրամ: Ինչպես հայտարարել է Հայաստանի Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը, ներկայացնելով Հայաստանի 2014թ.-ի բյուջեի նախագիծը, նշված գումարը հատկացվելու է համանուն պետական ծրագրի շրջանակներում:
Մասնավորապես նշված միջոցների շնորհիվ նախատեսվում է խոշոր միջազգային ընկերություններին ծանոթացնել աշխատանքի հնարավորություններին ազատ տնտեսական գոտում(առայժմ երկրում գործում է 1 ԱՏԳ, որը ղեկավարվում է ռուսական «Սիտրոնիքս» ընկերության դուստր ձեռնարկության կողմից): Արդյունաբերական արտահանման հեռանկարով ընկերություններին նախատեսվում է սուբսիդավորել բանկային վարկեր տոկոսադրույքներով՝ 3 տոկոսային կետի չափով: Այս ընկերությունների արտադրանքը նախատեսվում է ներկայացնել նաեւ երկրի սահմաններից դուրս:
Օգնել ընկերություներին դուրս գալ արտաքին շուկա նախատեսվում է որակի ենթահամակարգի հաստատման աջակցությամբ(ISO 22000 կամ HACCP համակարգի սահմանում, նոր նշանավոր դեղամիջոցների գրանցում):





























