Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել «Save the children» կազմակերպության Մերձավոր Արեւելքի եւ Եվրասիայի շրջանի տնօրեն Թոմ Թաուրասի եւ նույն կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանի հետ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքներին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը նշել է, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են հանրապետությունում «Save the children» կազմակերպության գործունեության ընդլայնման մեջ եւ ըստ ամենայնի կաջակցեն այդ գործընթացին: