Գերմանացի հետազոտողներն ապակոդավորել են XVIII դարի ձեռագիր, որտեղ կան կախարդանքներ, ահղորդում է Die Welt պարբերականը: Բացահայտումն արել են երկո ձեռագրագետներ, որոնք այդ մասին պատմել են պարբերականին:
Նրանցից մեկը հաշվել է կոդը, ենթադրելով, որ տեքստը գրվել է գերմաներենով, որից հետո գերմանական այբուբենի տառերը փոխարինվել են այլ սիմվոլներով: Արդյունքում նրանք պարզել են, որ յուրաքանչյուր սիմվոլը համապատասխանում է գերմանական այբուբենի տառերից մեկին, փոխանցում է «Lenta.ru»-ն:
Փաստաթուղթը կազմում է 90 էջ, որտեղ նկարագրված են տարբեր հոգիներ եւ դրանց կանչելու ձեւերը: Դրանց մեծ մասը կարող են օգնել մարդկանց երկրային հարստություն ձեռք բերել, մասնավորապես՝ ոսկի եւ արծաթ: Կան նաեւ սիրո եւ առողջացման հետ կապված կախարդանքներ: Ընդ որում, փաստաթղթում շատ են քրիստոնեական խորհրդանիշերը:





























