Արեւելյան Ցզյանսու նահանգի իշխանություններն անցյալ շաբաթ տնային կատուների խմբաքանակ էին բռնագրավել, որոնց ապօրինի փորձել էին վաճառել ռեստորաններին՝ տեղական ուտեստ պատրաստելու համար: Բայց քանի որ հազարավոր կատուների համար համապատասխան կացարան չէր ճարվել, պաշտոնյաները վճռել էին կենդանիներին բաց թողնել Ուսի քաղաքի լեռնային շրջաններում: Այժմ շրջակա գյուղերի բնակիչները կատուների որսի են դուրս եկել՝ գումար վաստակելու համար, իսկ կենդանիների պաշտպանները փորձում են փրկել կենդանիներին:
Չինաստանի կենդանիների պաշտպանության կազմակերպության անդամներին հաջողվել է բռնել 50 կատու: Կամավորները Ցզյանսու նահանգի Ուսի քաղաքի մերձակայքում հիմնականում երեկոյան են որոնումներ կատարում՝ աշխատանքից հետո, հաղորդում է The Associated Press-ը:
Հոկտեմբերի 29-ին ոստիկանությունը հայտնել էր բեռնատարի առգրավման մասին, որն անօրինական տեղափոխում էր հազար կատուների: Չինաստանի որոշ մարզերում, հատկապես՝ երկրի հարավում, դրանց միսը համադամ ուտեստ է համարվում, հաղորդում է Russia Today-ը:
Երբ ռեստորաններից մեկն ուղեւորվող վարորդներից մեկը չէր կարողացել ոստիկաններին համապատասխան փաստաթուղթ ներկայացնել, տեղի պաշտոնյաները որոշել էին կատուներին բաց թողնել:





























